17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

ՀՀ առողջապահության նախարարությունը գլխավոր արյունաբան է նշանակել

937936.thumb

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է:

Սամվել Դանիելյանը 2007-ից Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիոթերապիայի կլինիկայի ու Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարն է առ այսօր: Նա 1978- 1984-ն ուսանել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետում: 1987 – 1987   կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի մանկաբուժության ինստիտուտում Մոսկվայում: Մոսկվայի Մանկական արյունաբանության ինստիտուտում 1989- 1992-ին սովորել է ասպիրանտուրա՝ մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր նշանակումը պարզապես աշխատանքային ընթացակարգային փոփոխություն է:

Սկզբնաղբյուրը փոխանցում է նաև՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ