17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Լուրջ փորձություն

12095584

Իրականում Մ. Գրիգորյանի հետ դեպքը նոր փորձություն է նոր կառավարության համար: Մենակ գտնել-կալանավորելով չէ, եթե, իհարկե, հետո ապացուցվի հանցանքը:

Փորձությունը սկսվում է այն ժամանակ, երբ պետք է հետ գնալ ու սկսել հարցաքննել այս ամենի մեջ ներգրավված բոլոր կողմերին, նախկին և գործող, այդ թվում՝ զինվորական չինովնիկներին՝ ենթադրելով, որ այդ ընթացքում բավական նոր բաներ կարող են ջրի երես դուրս գալ… Ու պետք է արձագանքել օրենքի ողջ խստությամբ… Մնաց՝ կամքն ու սկզբունքայնությունը հերիքեն… Հուսամ՝ կհերիքեն…

Իսկ այս ընթացքում բոլոր այս միջադեպերը բոլորի կողմից բոլորի դեմ անվերջանալի քաղաքական շահարկումների ու թիրախային քննադատության առիթ են հանդիսանալու…

Էնպես չստացվի, որ այս ամենի մեկնարկով հանկարծ վերջում Հայաստանի կեսը «դատվի-նստի»…

Ալեն Ղեւոնդյան

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ