17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Զինվորի փայը գողացողը դավաճան է. Շարմազանով /տեսանյութ/

«Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա», – հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե ԱԱԾ տեսանյութը որեւէ մեկին անտարբեր չի կարող թողնել: Ես այն ժամանակ էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից հետո էլ հայտարարել եմ զինվորի փայը գողացողը, բանակից 1 լումա գողացողը դավաճան է՝ անկախ անձից:

Ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խոսնակը նկատեց, որ դիտելով ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը՝ հիասթափություն է ապրել: Ցնվող էր եւ անսպասելի, ասել է Շարմազանովը: 

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը՝ Շարմազանովը նշեց, որ այդ ժամանակ Գրիգորյանը նշել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։

«Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակցներին ուղարկած  նամակների, «պայոկների» հետ կապված խնդիր չի եղել։ Արարքը կատարվել է ու այն արդեն դատապարտելի է։ Սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է  կատարվել, ԱԱԾ-ն թող բացահայտի։

Նախաքննություն է գնում, թող իրավապահ մարմինները պարզեն։ Մենք պետք է հարգենք և՛ անմեղության կանխավարկածը, և՛ մյուս կողմի հայտարարություններն ու կարծիք արտահայտելու իրավունքը», – նշեց նա։

Տեսանյութը՝ 

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ