29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հանդիպման ժամանակ Պուտինը Փաշինյանին դիմեց անուն հայրանունով

35628944_1439783109501021_1699687785033629696_n

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը անցել է բավականին ջերմ մթնոլորտում: «Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ եղան մանրուքներ,  որոնք թեև վրիպեցին մեր աչքից,  բայց ինչ-որ բաների մասին են խոսում:  Օրինակ՝ շատ հետաքրքիր էր,  որ երկրորդ հանդիպման ժամանակ՝  Կրեմլում,  Պուտինը Փաշինյանին  դիմեց անուն հայրանունով՝  Նիկոլ Վլադիմիրովիչ, և դա հիմք է տալիս ենթադրելու,  որ հանդիպումը ավելի ջերմ է անցել, ի տարբերություն առաջին հանդիպմանը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում նշեց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ հայ-ռուսականան հարաբերություններում ամեն ինչ հարյուր տոկոսով լավ չէ, բայց որ ինչ-որ բան արդեն կոտրվել է դա փաստ է:

Ըստ Քոչարյանի՝  տնտեսական և քաղաքական պրոցեսները դեռ երկար կշարունակվեն, բայց երկրորդ քայլը, որ արվեց հայ-ռուսական հարաբերություններում քաղտեխնոլոգը, լավ իմաստով, բավականին հետաքրքիր գնահատեց. «Ժամանակը  ցույց կտա, թե ինչ կլինի հետո: Ինչ սակագներ կիջնեն կամ ինչ փոփոխություններ կլինեն»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ