25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում դեռ չի ստացվել

Ազգային ժողովը առավոտյան 10-ի դրությամբ չի ստացել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արցախի հերոս, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին:

Այս մասին  հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018 թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում նախ բերման են ենթարկել, ապա՝ ձերբակալել են ԵԿՄ նախագահին, ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք, որը հայտնաբերվել է նրան պատկանող այլ տարածքներում:

Նաև՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, որտեղ հայտնաբերվել է զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»,-ասվում էր ԱԱԾ հաղորդագրությունում։ 
 
Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook կայքում մեկնաբանել էր. «Ենթադրում եմ, որ Ազգային ժողովը գեներալ Մանվելին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն չի տա, սակայն հնարավորություն կտա նրա նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Սա նշանակում է, որ 72 ժամը լրանալուց հետո անհապաղ կամ մինչև այդ գեներալ Մանվելն ազատ կարձակվի…»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ