19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր կամքով հրաժարական է տալիս։ 

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ Էջմիածնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքապետի Կարեն Գրիգորյանի պահանջով։ 

Հունիսի 17-ին տեղի էր ունեցել  Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ  հանդիպումը, ինչից հետո մարզպետը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները։

«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե մեկ բնակիչ ունի խնդիրներ՝ ես պատրաստ եմ նրան ընդունել»,- ասել էր Գագիկ Միրիջանյանը:

Կարեն Գրիգորյանը Էջմիածինը ղեկավարում էր 2008թվականից։ 

Կարեն Գրիգորյանը 2005-2008թթ. եղել է Էջմիածնի քաղաքապետի 1-ին տեղակալ: 

2008թ. հոկտեմբերի 19-ին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: 

2012թ. սեպտեմբերի 9-ին վերընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: 

2016թ. սեպտեմբերի 18-ին վերընտրվել էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:

Կարեն Գրիգորյանը ստացել էր 10 հազար 587 քվե, նրա մրցակից Արթուր Թումանյանը` 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրյանը` 504 քվե:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ