16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետությունը շատ քիչ գումար է հատկացնում առողջապահության համար

Հայաստանի քաղաքացիների բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերը, որոնք Հայաստանում գրանցված չեն, արդեն այս տարի կգրանցվեն պետության կողմից: Այժմ մենք գույքագրում ենք իրականացնում: Այս մասին «Լոֆթ» սրճարանում հանդիպման ժամանակ, պատասխանելով քաղցկեղով հիվանդների համար անհրաժեշտ դեղամիջոցների գրանցման մասին հարցին եւ հարցին, թե երբ են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները դադարելու բուժման համար գումարներ մուրալ քաղցկեղով հիվանդներից, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այդ դեղերը պետությունը կգրանցի իր հաշվին»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այդ դեղերի իրացման ծավալները փոքր են, եւ արտադրողները հետաքրքրված չեն դրանց գրանցմամբ: Ինչ վերաբերում է գնին, ապա, ըստ նախարարի, օրինական կերպով ներմուծման դեպքում այդ դեղամիջոցների գները վերահսկելի կլինեն: Ապօրինի ներմուծման դեպքում դրանց համար կարող են կամայական գներ սահմանվել:

Նա նաեւ հայտնեց, որ կառավարությունը քննարկում է դեղերի զուգահեռ ներմուծման նոր կարգը, որը կթեթեւացնի այս ընթացակարգը եւ մրցակցության շնորհիվ կօգնի նվազեցնել գինը: Քննարկվում է նաեւ դեղերի՝ ԱԱՀ-ից ազատման հարցը: «Վստահ չեմ, որ կստացվի, սակայն Հայաստանում եւ Վրաստանում դեղերի գնի տարբերության հիմնական պատճառը դա է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին, ապա Արսեն Թորոսյանը կրկին հիշեցրեց, որ պետությունը շատ քիչ գումար է հատկացնում առողջապահության համար: «Բժիշկներից ոչ ոք հաճույք չի ստանում այն փաստից, որ հիվանդներից փող է ուզում: Սակայն եթե բժշկի աշխատավարձը 100 հազար դրամ է, ապա դա անխուսափելի է: Մենք պետք է բարձրացնենք բժիշկների աշխատավարձը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այժմ բժշկական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը խստացվել է, որպեսզի բժիշկներին վճարվեն պետպատվերից հասանելի գումարները, եւ պետական ֆինանսավորման աճին զուգընթաց պետք է բարձրանա նաեւ բժիշկների աշխատավարձը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ