20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն այս քայլերը բավարար չեն

Կոռուպցիայի, կաշառակերության ու մենաշնորհների դեմ պայքարը կարեւոր, բայց ոչ բավարար քայլ է երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության տնտեսական քաղաքականությանը, նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանը:

«Ես շատ եմ կարեւորում կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների դեմ պայքարը, արդարությունը, բայց այդ ամենը խիստ կարեւոր լինելով հանդերձ , անհրաժեշտ լինելով հանդերձ,  ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար, ներդրումների ներգրավման համար: Միայն այս քայլերը բավարար չեն, միայն դրանցով  հնարավոր չէ թափ հաղորդել տնտեսական զարգացման անիվին»,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, տնտեսական քաղաքականությունը այլ վերաբերմունք է պահանջում. «Կառավարության ծրագրում ես չտեսա տնտեսական քաղաքականություն:  Հանրային կյանքը բարելավելու վճռականություն նկատել եմ, բայց մեր տնտեսական կարողությունները այնպես զարգացնել, որ ադեկվատ լինենք արտաքին բացասական զարգացումները դիմագրավելու առումով, ես չտեսա»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բացակայում է տնտեսական զարգացման կոնցեպտը եւ չկա որեւէ շեմ, որին պետք է ձգտել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ