19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ. Կարեն Գրիգորյան

«Անկախ նրանից հրաժարական կտամ, թե  չեմ տա, ես պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ  Կարեն Գրիգոյանը՝ Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին:

«Այդ աթոռը չեմ գրկելու նստեմ, բայց դիմել եք իրավապահներին՝ կպատժեն, կլինեմ ես, թե կլինի մեկ ուրիշը: Օրենքի երկիր է՝ սխալ ենք արել, սխալի համար պատասխան կտանք: չեմ կարծում, որ աշխատող մարդիկ սխալներ չունեն, սովորել ենք սխալների վրա»,- ասել է  Կարեն Գրիգորյանը: Լրագրողների հարցին, թե վախենում է արդյոք Էջմիածնի քաղաքապետը ստուգումներից, Կարեն Գրիգորյանն արձագանքել է . «Ես վախենում եմ միայն Աստծուց»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի զարգացումների առնչությամբ արված հայտարարությանը, Կարեն Գրիգորյանն ասել է. «Պարոն Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն գովելի էր, այլեւ ճիշտ ժամանակին արված, սա սթափեցնող հայատարարություն էր »:

Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետի դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակ օգտագործել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարներն ու թավշյա հեղափոխության կարգախոսները, ինչի կապակցությամբ վարչապետը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր.
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»։

Հավելենք, որ Էջմիածնում մի քանի օր շարունակ բողոքի դուրս եկած քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ ցույցերն ուղղորդված են եւ դրանց հետեւում կանգնած է Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Էջմիածնի քաղաքապետը հայտարարում է, որ համայնքի ղեկավար է ընտրվել -ողովրդի քվեով եւ, որ իր հասցեին հնչող մեղադրանքներն իրականում իր լիազորությունների շրջանակից դուրս են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ