19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

«Մսխումների ցիրկ»

39.thumb_-588x375

ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ կառավարության հաջորդ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետը հանդես կգա աննախադեպ առաջարկով…

…«առաջարկելու ենք Արարատյան բակալավրիատի ծրագրի ֆինանսական արտահերթ աուդիտի համար ծախսված ֆինանսական միջոցները պահել այն նախաձեռնած պետական պաշտոնյայի աշխատավարձից», մսանավորապես ասված է հաղորդագրության մեջ…

…ՀՀ առաջին փոխվարչապետը վաղը նշել է, որ նման աննախադեպ քայլը պայմանավորված է պետական բարձրագույն պաշտոնյաների կողմից արտահերթ աուդիտների և վերահսկողական գործողությունների այլ անպտող արդյունքների նպատակով պետական միջոցների մսխումը կանխարգելելու նպատակով. «եթե պետական ծրագրերի ու գերատեսչությունների գործունեության արտահերթ կամ հայեցողական աուդիտի կամ վերահսկողության արդյունքներով նշանակալի խախտումներ չհայտնաբերվեն, ապա աուդիտի վրա ծախսված միջոցները պետք է պահվեն պաշտոնյաների աշխատավարձից», ասել է առաջին փոխվարչապետը…

…նման ճանապարհով հարկատուների հաշվին կատարված անարդյունավետ ծախսերի վերականգնումը հնարավորություն կընձեռի վերականգնված միջոցներն ուղղել ՀՀ առաջին փոխվարչապետի և լրագրողների հետագա համատեղ ուղևորությունների ծախսերը հոգալուն, այդ թվում՝ առաջին բորտով, հայտնել է իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը…

© մսխումների ցիրկ

Վահան Ասատրյան

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ