08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ռուսաստանի «խորթությունը» վաղ , թե ուշ կվերանա

images

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը չի կարծում, թե պաշտոնական Մոսկվան չի ցանկանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած՝ ղարաբաղյան բանակցությունների մանդատ տալ։

«Եթե կա այնպիսի ենթադրություն, թե ռուսական կողմում հետխորհրդային ընկալումներով նախագահն է կրում լիազորությունները, դա ժամանակավոր բնույթ կկրի։ Քաղաքական ողջամտությունը հուշում է,  որ նման մտադրությունների համար հիմք չի կարող լինել։ Ես չեմ կարծում, որ ռուսական քաղաքական շրջանակներից որեւէ մեկի մտքով կարող է վերապահումներ անցնել, ասենք Անգելա Մերկելի կամ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ։

Այդ ոլորտի քաղաքական մշակույթի, քաղաքական  բանակցությունների, քաղաքական արդյունքների պատասխանատուն համարվում է վարչապետը, հետեւաբար, այս իրողությունը վաղ, թե ուշ կհաստատվի եւ որեւէ խորթություն չի առաջացնի, եթե այդպիսին կա»,-Henaran.am -ի հետ զրույցում կարծիք հայտնեց Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ եթե նույնիսկ այդպիսի ընկալումներ կան,  դա ժամանակի խնդիր է, քանզի բոլոր երկրները պետք է հարգեն ՀՀ Սահմանադրությունը, իսկ այդ Սահմանադրությամբ, արտաքին քաղաքականության պատասխանատվությունը վերապահված է վարչապետին։

Նշենք, որ վարչապետի մոսկովյան այցելության ընթացքում ու դրանից հետո վերլուծական շրջանակները նկատեցին, որ Փաշինյան֊Պուտին հանդիպմանը Արցախի խնդրին որեւէ  հրապարակային անդրադարձ չեղավ։

Անդրադառնալով  արցախյան հիմնախնդրի հարցին, Խորով Հարությունյանն ասաց, թե չի կարծում , որ կողմերը տետ-ա-տետ հանդիպման ձեւաչափում հարցին չեն անդրադարձել․«Այլ հարց է, թե ինչ խորությամբ է հարցը շոշափվել, բայց անշուշտ, այն չէր կարող չշոշափվել։ Եվ չմոռանանք, որ մենք ունեցել ենք մեկ այլ հանդիպում՝ Լավրով-Մնացականյան հանդիպումը, իսկ այդ հանդիպմանը արցախյան խնդիրը չէր կարող շրջանցվել ընդհանրապես»,-շեշտեց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ գործընթացի եւ դրանում ներգրավված պետությունների համար  արտգործնախարարների հանդիպումը որակապես  որեւէ տարբերություն չի առաջացնում եւ Պուտին-Փաշինյան արցախյան քննարկումների բացը լրացրել է Լավրով-Մնացականյան հանդիպումը։

Խոսրով Հարությունյանի խոսքով, այս փուլում միմյանց ճանաչելու, հասկանալու խնդիրներ կան, բացի այս , Փաշինյանն Արցախում կատարել է հայտարարություններ, որոնց ԱԳՆ տարբեր մակարդակի պաշտոնյաների մեկնաբանություններն են հաջորդել եւ գուցե դա է պատճառը, որ առաջին դեմքերը նախընտրել են հրապարակային անդրադարձեր չանել․ «Համաձայնեք, որ կարելի է քննարկումներ անել, եթե կողմերի դիրքորոշումները ակնհայտ եւ հասկանալի են»։

Խոսելով Փաշինյան-Ալիեւ հնարավոր շփումների մասին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ ըստ էության հանդիպում հնարավոր չէր լինի , լավագույն դեպքում պետությունների ղեկավարների միջեւ հարաբերությունների չգրված կանոնների շրջանակում ինչ-որ շփում կարող էր լինել եւ ոչ ավելին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ