19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դժգոհություններ ձվի գնի շուրջ

Խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, փոքր ընկերությունները դժգոհում են: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ձվի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին ընկերությունների ղեկավարները նշել են, որ դրա հետեւանքով համեմատաբար փոքր ընկերությունները մեծ վնասներն են կրում՝ կանգնելով շուկայից դուրս մնալու վտանգի առաջ:

Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ տնօրեն Համբարձում Մաթեւոսյանի խոսքով՝ իրացման շղթայում խանութները հիմնականում ուղղակիորեն չեն համագործակցում իրենց հետ: Նրանք աշխատում են միջնորդավորված՝ վերավաճառողների միջոցով, որոնք իրենցից ձուն գնում են միջինում 25-30 դրամով, վերավաճառում են խանութներին, արդյունքում այն վերջնական սպառողին է հասնում 40-60 դրամով: «Արամուս» ՍՊԸ տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքով էլ՝ իրենց հաշվարկներով՝ ձվի ինքնարժեքն արտադրողների մոտ կազմում է 41-42 դրամ: Հետեւաբար նրանք չեն կարող վաճառել 25 դրամով, ինչը, ըստ արտադրողի, այսօր փաստացի կատարվում է:

Քննարկման մասնակիցները նաեւ ձվի մակնշման, արտադրության կամ ներկրման ծավալների սահմանափակման հարց են բարձրացրել: Առաջարկվել է, որպեսզի որոշակի ծավալներից ավելի արտադրելու կամ ներկրելու պարագայում կիրառվի ավելի բարձր հարկային շեմ, ինչը, արտադրողների կարծիքով, որոշակիորեն կկանոկարգի դաշտը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խոստացել է, որ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն կսկսի՝ ներառելով ամբողջ շղթան՝ փաստաթղթաշրջանառությունից մինչեւ գնագոյացում եւ իրացման շուկա: Եվ եթե պարզվի, որ առկա են մակնշման հետ կապված կամ, ինչպես արտադրողներն են պնդում, հարկային դաշտում խնդիրներ, ապա Հանձնաժողովը կհամագործակցի հարկային մարմնի, ինչպես նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ՝ խնդրի լիարժեք կարգավորմանը հասնելու նպատակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ