20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խնդրում եմ՝ այս հարցով ավելորդ աղմուկ մի բարձրացրեք

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությանը ծանոթ չեմ, պիտի հասկանամ՝ ինչ գործ է, ես մեծ կառույց եմ ղեկավարել հնարավոր է՝ ինչ-որ գործ կա, որի շրջանակում են նաև ինձանից ինչ-որ բան ուզում իմանալ: Այս մասին ասել է  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությանը, թե Սեյրան Օհանյանին հարցաքննության ծանուցում է արվել, և առաջիկա օրերին նշանակված օր ու ժամ կա հարցաքննության համար:

«Ես իմ պաշտոնավարման ընթացքում օրենքի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, այս պահին ավելին չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, չեմ կարծում, թե ինձ հետ կապված խնդիր կա»,-շեշտել է Օհանյանը:

Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ ծանուցում ստացե՞լ է, ինչը նախկինում հերքվում էր կողմից, Սեյրան Օհանյանն ասաց. «Խնդրում եմ՝ այս հարցով ավելորդ աղմուկ մի բարձրացրեք, եթե պետական կառույցի ղեկավարը ասում է, ուրեմն ինչ-որ բան կա, կլինի, կիմանանք, ես կպատասխանեմ»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանը` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Վերջինի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք:

Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ