19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը, լրագրողների հետ զրույցում իրենց՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, վերջիններս քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: 

«Խոսվեց մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղությունների մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցության, ինչպես նաև էներգետիկ ոլորտում մեր անելիքների մասին: Հուսով եմ առաջիկայում լավ նորություններ կունենանք»,-  ասել է Խառատյանը:

Խառատյանը նշել է, որ առևտրաշրջանառության գծով Ռուսաստանը Հայաստանի առաջին գործընկերն է: «Այսօր խոսվում է գոյություն ունեցող տնտեսական ձևաչափերում երկրների ներգրավվածության ու անելիքների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների մասին: Խոսքը  նաև Եվրասիական տնտեսական ոլորտում հայաստանյան այն ընկերությունների ցանկի  ընդլայնելու մասին է, որոնք կարող են այնտեղ ներգրավվածություն ունենալ»,-ասել է նա:

Արսեն Խառատյանի տեղեկացմամբ՝ ՌԴ-ի հետ զինտեխնիկայի ձեռքբերման վարկային ծրագրերի տեխնիկական հարցերի շուրջ նախագահները չեն ծավալվել:  Խառատյանն ընդգծել է նաև, որ  ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսակցություն չի եղել. «Կարծում եմ՝ վարչապետն առաջիկայում զենքի վաճառքի խնդրին էլ կանդրադառնա, պարզապես մեր այս այցի ժամանակը սահմանափակ էր»:

Խառատյանը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետը ֆուտբոլային խաղի դիտումից հետո հանդիպել է Ալիեւին, ձեռքսեղմում է եղել. «Այլ բովանդակային խոսակցություն չի եղել»,-շեշտել է նա:

Իր խոսքում Արսեն Խառատյանը հավելել է նաև, որ Արցախյան հակամարտության բանակցությունների ձեւաչափի առնչությամբ խոսակցություն եւս չեն եղել, բայց առաջիկայում, վստահաբար, այդ հարցով հանդիպումներ կլինեն: «Օրակարգային հարցեր են կուտակվել, պետք է ակտիվ աշխատել»,-եզրափակել է  վարչապետի խորհրդականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ