29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել

121.thumb

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ 

Այս մասին հայտնել է հենց ինքը՝  Գևորգ Կոստանյանը։

«Շատ տրամաբանական էր, որ ես պետք դադարեցնեի իմ լիազորությունները որպես Հայաստան պետության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում՝ մեկ պարզ պատճառով. ըստ էության՝ ես կառավարության շահերի պաշտպանն եմ Եվրոպական դատարանում և այս 14 տարվա ընթացքում ես ներկայացրել եմ տվյալ կառավարության դիրքորոշումն ու ուղղությունը կոնկրետ գործերի առնչությամբ»,-ասել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ հիմա փոխվել է կառավարություն, հետևաբար փոխվել են կառավարության շահերը, հետևաբար փոխվել է կառավարության դիրքորոշումը կոնկրետ հարցերի և այդ հարցերի լուծման ճանապարհների առնչությամբ. «Դա ուղղակի հանգեցրել էր նրան,որ մենք դիրքորոշումների ակնհայտ տարբերություն ունեինք և պիտի ունենայինք, որովհետև ես ներկայացրել եմ նախորդ կառավարության դիրքորոշումը, և հաջորդ կառավարությունը պետք է որևէ կաշկանդվածություն չունենա նախորդ կառավարության որոշումներից»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ