29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բարով գնաս. Ժողովուրդ

^9256C9EC89B6F9DABCA18CC821178998407E03388284C4E319^pimgpsh_fullsize_distr

Երեկ ՀՀԿ-ն հերթական ԳՄ նիստն է անցկացրել, որն այս անգամ տեւեց բա­վական երկար՝ մոտ 2.5 ժամ: Նիստին ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ ԳՄ մյուս ան­դամները: Օրաթերթի տե­ղեկություններով՝ մանրամասն քն­նարկվել են վերջին օրերի ներքաղա­քական իրադարձությունները, մասնա­վորապես՝ տարբեր ոլորտներում իրավապահների բացահայտած կոռուպցիոն երեւույթներ՝ ֆինանսական միջոց­ների չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: ՀՀԿ ԳՄ նիստում այս առումով մտահոգություններ են հնչել: Պատա­հական չէ, որ ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շար­մաղանովս ասել է. «Սա 37 թիվը չէ»:

Ինչեւէ, օրաթերթի հետ զրույցում հարցին, թե չի պատրաստ­վում արդյոք նախկին վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կստեն Կա­րապետյանը վերադառնալ ՌԴ, Շարմազանոկը բացասական պատասխան է տվել: «Մեր սիրելի Կարեն Կարա­պետյանը, իմ լավ ընկերը ներկա էր նիստին եւ բավական ակտիվ մասնակ­ցում էր: Կարապետյանը ՀՀԿ նախա­գահի առաջին տեղակալն է, եւ ես որեւէ կարծիք, անգամ ակնարկ չեմ լսել, որ նա ցանկանում է հեռանալ»:

Նա պնդել է, որ ՀՀԿ ղեկավար կազմում փոփո­խություններ չեն լինի, եւ Սերժ Սարգս­յանը կշարունակի պաշտոնավարել որպես կուսակցության նախագահ: Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս եկած անձանց, որոնց թիվե օրեր առաջ մոտ 600 էր, ՀՀԿ խոսնակն ասաց. «Ես էական նշանակություն չեմ տալիս դրան, ուզում է 600 լինի, ուզում է 6000, 16.000 կամ 20.000: Ով դուրս է գալիս, բարի ճանապարհ, ով մնում է, Աստված պահապան»:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ