25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը իշխանությունը վերցնելու բոլոր շանսերն ունի. Հրապարակ

Չնայած արտա­հերթ ընտրությունների անորոշ ժամկետներին, ԲՀԿ-ականներն արդեն ակտիվացել են ու պատ­րաստվում են ընտրարշա­վի: Մասնավորապես՝ ակտիվացել ու ամենօրյա ժողովներ է անում Մշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշցի Համիկը, որը Ծառուկյանի նախկին թիկ­նապահն է եղել, հիմա Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերջին տա­րիներին բացված «Հա­յաստան» կինոթատրոնի սեփականատերն է: Ի դեպ, «Նեպտուն» մարզահամալիրը նույնպես նրան է պատկանում:

Որոշ տե­ղեկություններով՝ Համիկն աշխատում է Սամվել Ալեքսանյանի «անտեր» թողած թաղային հեղի­նակություններին հա­մախմբելու ուղղությամբ, նրանց հետ խորհրդատ­վական զրույցներ է վարում, որ ստեղծված իրավիճակում պետք է ճիշտ կողմնորոշվել ու աշխատել Ծառուկյանի թիմի համար, որը, ըստ Համիկի, իշխանություն վերցնելու բոլոր շանսերն ունի: Հիշեցնենք, որ նա հանրության շրջանում առավել հայտնի դարձավ 2004 թվականի ապրիլի 5-ին լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց հետո:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ