18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է ԲՈԿ–ի այդքան քննարկված նախագահը

Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը ակտիվ քննարկում է ԲՈԿ-ի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանին: Դատելով վերջինիս ֆեյսբուքյան նկարներից և ոչ ստանդարտ գրառումներից, Գոգյանի մասին կարծիք ունեցողները բաժանվել են  երկու խմբի՝  մի մասը բացասաբար է վերաբերվում նոր նշանակմանը, մյուս մասն էլ պնդում է, որ Սմբատ Գոգյանը արժանավոր մասնագետ և լավ մարդ է: Օրինակ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով լրագրողների դիտարկմանը՝ որքանո՞վ է ընդունելի սոցցանցերում էքսցենտրիկ լուսանկարներով հայտնի երիտասարդի նշանակում այնպիսի կառույցի ղեկավար, ինչպիսին ԲՈՀ-ն է, ասել է, թե մարդուն գնահատում են ոչ թե լուսանկարներով, այլ կատարած աշխատանքով: Շարմազանովն առաջարկել է սպասել: 

Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Սմբատ Գոգյանը անդրադառնալով իր նշանակմանը մասնավորապես ասաց. « Ղեկավար պաշտոն զբաղեցնելը երբեք էլ իմ երազանքներից չի եղել»,-Գոգյանն օրվա առավելագույն ժամանակը նախընտրում է ընտանիքի հետ անցկացնել:

Նա նշեց, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո Նոր Հայաստանում ցանկացել է նոր ներդրում ունենալ, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գործնական առաջարկը չի ուշացել. «Սկզբում ես հակված էի մերժել այդ առաջարկը, քանի որ երբ երկրում իրավիճակ է փոխվում, և ԲՈԿ-ի նախագահ է փոխվում, ապա բնականաբար քաղաքական կախվածություն կա այդ որոշման մեջ, սակայն ինձ բացատրեցին, որ կոմիտեն վերափոխվում է և արդյունքում այդ անկախությունը ձեռք է բերվում»,-ասաց նա:

  Անդրադառնալով, այդքան մեծ արձագանք գտած, իր ֆեյսբուքյան լուսանկարներին, Գոգյանն ասաց, որ դրանցից յուրաքանչյուրը կապված են իր կյանքի ջերմ հիշողությունների հետ:

Մեր հարցին, արդյո՞ք ինքը ճանաչել է ԲՈԿ-ի նախկին ղեկավար Լիլիթ Արզումանյանին, վերջինս պատասխանեց, որ միայն դրական բաներ է լսել նրա մասին. «Ես շատ լավ խոսքեր եմ լսել նախկին նախագահի մասին: Ես կցանկանայի նրա հետ շփվել, աշխատանքային միջավայր ձևավորել և հետագայում նրա փորձը կիրառել»,-ընդգծեց Գոգյանը:

Հիշեցնենք՝ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանը աշխատանքի է անցել հունիսի 14-ից :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ