15 Դեկտեմբերի, Saturday, 2018

Վարչապետն ու ռուսական նժարը. քարերից մեկը պառկած էր հողին

3cc2aff7-5424-1000x708-100-scale

«Հեղափոխությունը ինձ հույս էր ներշնչում Հայաստանի լճացած արտաքին քաղաքականության առողջացման իմաստով, հույս ունեի, որ նախ եւ առաջ մենք հավասարակշռելու ենք այդ նժարը, որը ոչ թե շեղված էր, այլ ուղղակի քարերից մեկը պառկած էր հողին ՝ մեր անհեթեթ ստրկամտության եւ օկուպացման հետեւանքով։

Ինձ այս ամենում ոչ այնքան անհանգստացնում է, որ վարչապետը երեք այցերից երկուսը կատարել է Ռուսաստան, որքան այն, որ նա ոչ մի այց չի կատարել Եվրոպա, թեև նա արդեն մայիսի 16-ին ստացել էր ԵՄ հանձնակատար Մոգերինիի հրավերը եւ չի օգտվել այդ հնարավորությունից», – Henaran. am– ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Տիգրան Խզմալյանը ՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի արտասահմանյան այցելություններին։

Նշենք, որ վարչապետի երեք արտասահմանյան այցելություններից երկուսը ՌԴ է եղել եւ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում ու նախօրեին հանդիպել է ՌԴ նախագահի, վարչապետի հետ։ Սա Վլադիմիր Պուտինի հետ նրա երկրորդ հանդիպումն է, առաջինը մայիսի 14-ին էր Սոչիում, որտեղ ՀՀ վարչապետը մասնակցում էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։

Հիշեցնենք, ավելի վաղ, մայիսի 9-ին ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Փաշինյանի հետ հեռախոսազրույց էր ունեցել եւ նրան հրավիրել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել։ Մամուլը գրել էր, որ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին, սակայն նա այդպես էլ չմեկնեց։

Տիգրան Խզմալյանն ասաց, որ երբեք չի թաքցրել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի իր տեսլականը եւ այս իրավիճակում իր եւ իր նման մտածող գործիչների համար աշխատելու հնարավորություն է ստեղծվել։ «Վիճակը փոխվել է այն առումով, որ մենք այլեւս կարող ենք ոչ թե անզոր ընդդիմության դիրքերից խոսել, այլ եթե սա իսկապես քաղաքացիների հեղափոխություն է, ինչին ես հավատում եմ որպես շարքային մասնակից, մենք ուղղակի ինքներս որպես հասարակության մի մաս, պետք է եզրակացություն անենք, եւ ես այդ եզրակացությունն ինձ համար արեցի» – շարունակեց Խզմալյանը եւ հավելեց.

«Հեղափոխությունը համամարդկային եւ տվյալ դեպքում եվրոպամետ արժեքների շուրջ համախմբվելու եւ այնպիսի հասարակական, ինչո՞ւ չէ նաեւ քաղաքական բեւեռ ստեղծելու հնարավորություն է ընձեռել, որն իր վրա կվերցնի այս շեղված հավասարակշռությունը»։

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ