29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից. Հրապարակ

35082868_1713877505363700_8159224864851361792_n

Երեկ ԲՈՀ նոր նախագահը՝ Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր. «Ես դեռ չեմ պաշ­տոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր: Թերթի տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորակա­նը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին: Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է արել ու հեռացել: «Հիմա, որ հետին թվով հիշում ենք իր պահվածքն ու կատարվածը, հասկանում ենք, որ ինքը գիտեր, որ նշանակվելու է ԲՈՀ-ի ղեկավար»,- ասաց ԲՈՀ աշխատակիցը:

«Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից, մեր նախկին ղեկավարի նկատմամբ իշ­խանության մոտեցումներից, պատրաստ­վում ենք Նիկոլ Փաշինյանին նամակ գրել, որպեսզի կադրերն ընտրելիս եւ հրաժեշտ տալիս խիստ շրջահայաց լինի: ԲՈՀ-ի Նոր ղեկավարը ներկա պահին աշխատում է երեք տեղ՝ ունի «Քառակուսի» անվամբ կազմակերպություն, չգիտենք՝ ինչ է լինե­լու մեր կառույցի հետ, որն ունի իր տրա­դիցիաները, նայում ենք՝ սոցցանցերում տարածվող իր նկարներն ու չգիտենք ինչ մտածենք»: Ի՞նքն է հաստատելու իր դոկտորականը: «Չենք կարող ասել, այն դեռ պետք է փորձաքննական շրջան անցնի»: Ինքը՝ նորանշանակ Սմբատ Գոգյանը, թերթի հարցին ի պատասխան գրեց. «Այո, թեզս ԲՈՀ-ում է, ինչպիսի կարծիք որ հայտնեն մասնագետները, այդ կարծիքն էլ կհաստատվի»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ