19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանին զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժերը չեն դադարում

Վերջին օրերին  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ, ինչի մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության  Պաշտպանության նախարարությունը ։

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից  Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին ասաց, որ թեև ինքը սահմանում չի եղել, բայց ըստ իր ստացած տեղեկությունների շարժերը չեն դադարել: 

Մեր այն հարցին,  թե ինչպիսին է ընդհանուր դրությունն այս պահին  Արցախում, արդյո՞ք որևէ անհանգստություն կամ խուճապ նկատվում է խաղաղ բնակչության շրջանում, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Այնտեղ կային մի խումբ մարդիկ, ովքեր իշխանափոխության պայքար էին մղում, բայց ընդհանուր առմամբ  Արցախում իրավիճակը հանգիստ էր, ես  շրջել եմ Արցախի գյուղերով և դրությունը բավականին խաղաղ էր: Խուճապ չկար»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ