20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Հեղափոխության համար ոչ մեկին պարտական չեմ

_M1L7201

Հեղափոխության իմ սկզբունքները

1. Հեղափոխության համար ոչ մեկին պարտական չեմ, ինքս եմ այն վաստակել իմ մասով։
2․ Սա վերջին հնարավորությունը չէ, հնարավորություններ միշտ էլ լինելու են։
3․ Գործող կառավարության սխալները պետք է ֆիքսել և սուր քննադատության ենթարկել,
4․ Ոչ ոք ոչ մեկից որևէ առավելություն չունի։
5․ «Նիկոլի քայլեր» հասկացություն չկա, ամեն քայլ պետք է մեզ հարցնի, խորհրդակցի, նոր կատարի։
6․ Սխալների համար ներում չի լինելու՝ ոչ մեկին։
7․ Ես ոչ մեկի օգնականը կամ խորհրդատուն չեմ, ինչ ուզեմ, այն էլ կասեմ։
8․ Կառավարությունը իմ օգնականն է ու իմ հարկերից է աշխատավարձ ստանում ու պետք է ինձ հաշվետվություն տա։ Եթե վատ է աշխատում, աշխատանքից ազատվում է։
9․ Ոչ ոք անփոխարինելի չէ։
10․ Սպասել-մասել չկա, կուզեմ կսպասեմ, կուզեմ չեմ սպասի, ով ուզում է, թող սպասի, իր պրոբլեմն է։
11․ Նաղդ սխալին, նաղդ արձագանք է հասնում։
12․ «Հեղափոխականի իրավունքը», «Հեղափոխության թիմը» կեղծ կատեգորիաներ են, նման թիմեր շատ ենք տեսել։ Տենց թղթեր գեներալ Մանվելն ու Շմայսն են բոլորի աչքը կոխում։ Հեղափոխականի ինդուլգենցիա տվող չկա։
13․ Սուտ խոսելու համար պատիժ է հասնում։

Ստեփան Դանիելյան

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ