29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը հայտարարություն է տարածել

Без названия (4)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:

Տարբեր ժամանակաշրջաններում, ազդված տարբեր քաղաքական իրավիճակներից, տարաբնույթ  խնդիրներ   են  փոթորկել  Եկեղեցու  ներքին  անդորրը: Ծառացած հարցերը լուծելու համար հրավիրվել են եկեղեցական ժողովներ, որոնց արդյունքում կյանքի են կոչվել կանոնական լուծումներ:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալներ ու հոգևորականներ, անտեսելով Սուրբ  Գրքի և  Եկեղեցու  սրբազան  ավանդույթի  վրա  հիմնված  կանոնական  նորմերը, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ չհիմնավորելով ու չփաստարկելով այդ պահանջը: Մոռանալով կամ միտումնավոր այլափոխելով «Ամենայն Հայոց Կաթողիկոս» եզրույթը՝ դրանով նսեմացնում են (գուցե նաև չիմացաբար) Հայոց Հայրապետի հանգամանքը, որը երբևէ անձնավորված չի եղել և չի կարող լինել: Շարժման մասնակիցները, մտահոգված առկա խնդիրներով, ձգտում են ոչ կանոնական միջոցներով հարցերին լուծումներ գտնել:

Կարծում ենք, որ նման մոտեցումները հարիր չեն քրիստոնյաներին, առավել ևս Հայ Եկեղեցու զավակներին: Սույն գործելաոճը չի կարող հիմնավորված կերպով ապահովել խաղաղ մթնոլորտ Եկեղեցու ներքին կյանքում և Եկեղեցում առկա խնդիրներին լուծումներ խոստանալ:

Վստահ ենք, որ սրբազան օծում ունեցող, Հայ Առաքելական Եկեղեցու առաքելաշավիղ եպիսկոպոսաց դասն ու Ազգային-Եկեղեցական ժողովն ի վիճակի են և կարող են  բարձրաձայնել ու կանոնական լուծումներ տալ Եկեղեցու ներսում և Եկեղեցու շուրջ առկա խնդիրներին՝ դրանք կանոնական կերպով ներկայացնելով Հայոց Հայրապետի վավերացմանը:

Ուստի, հորդորում ենք ողջախոհ լինել, առաջնորդվել առաքելահիմն Եկեղեցու կանոնական սկզբունքներով, չնսեմացնել Հայ Եկեղեցու հեղինակությունը քրիստոնեական մեծ ընտանիքի բազմանուն Եկեղեցիների միության մեջ ու միջազգային հանրության առջև, քամահրանքի ու ծաղրանքի թիրախ չդարձնել այլակրոն ու ոչ բարեկամ ազգերի ու պետությունների դիմաց:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին աստվածահաստատ է ու Սուրբ: Հարգենք Մեր Եկեղեցու Սրբությունն ու անսասանությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ