20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա խաղուպար չէ, պարոնայք

Մտածում էի՝ այսօր ԱԳՆ-ի կամ կառավարության կողմից արձագանք կլինի «դաշնակից» Բելառուսի կողմից Ադրբեջանին Պոլոնեզների ու այլ սպառազինությունների սխրալից վաճառքի կապակցությամբ: Մի՞թե հնարավոր չէ հիշեցնել հայ-ադրբեջանական ու դոնբաս-ուկրաինական հակամարտություններում «խաղաղարար նախաձեռնությունների» սիրահար ու հարթակ Մինսկին (ԵԱՀԿ Մինսկի խումբ, Մինսկի գործընթաց, Մինսկի համաձայնություններ ու այսպես շարունակ), որի տիրակալը միշտ Լուկաշենկոն է եղել ու հանդիսանում է Մինսկի խմբի անդամ երկրներից մեկի ղեկավարը, որ իր խոսքը գործ չէ, որ ինքն իրականում վտանգում է տարբեր տարածաշրջաններում խաղաղությունը: Մի՞թե հնարավոր չէ հիշեցնել, թե տարատեսակ պայմանագրերով ինչ պարտավորություններ ունի Լուկաշենկոն Հայաստանի ու միջազգային հանրության առջև:

Սա խաղուպար չէ, պարոնայք, ըստ որում՝ խաղուպար չէ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի շրջանում: Այդքան վստահ մի եղեք Ալիևի վրա, որն Ապրիլյան պատերազմին ԱՄՆ-ում էր Սերժ Սարգսյանի հետ միասին… Ու Ալիևը հենց այս շրջանում է դրանք ցուցադրում՝ հասկացնելով, որ Իսկանդերով խախտված հավասարակշռությունը որոշակիորեն վերականգնել է բելառուսական ու իսրայելական համակարգերով… Ի՞նչ ասեմ…

 Ստյոպա Սաֆարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ