29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան

HJ8LOkWVG

Պիտի դառնանք  ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ  ՀԽ-ն  նախկին իշխանությունների  օրոք  չի մասնակցել  խորհրդարանական ոչ մի ընտրության՝ դրանք  ոչ լեգիտիմ որակելով: 

«Շատ արագ ձևով պետք է կազմակերպչական գործեր տարվեն, ժողովուրդը պետք է, որ մեր տեսլականը, գաղափարախոսությունը, ծրագրերն իմանա: Նոր, հեղինակավոր  մարդիկ կան, որ արդեն պետք է ներգրավվեն  շարքերում, պարտադիր չէ նրանց անունները  հիշել, կգա  օրը, կհրապարակվի: Այլևս պետք է  ընտրություններին անդրադառնանք. նոր Հայաստանում ենք»,-շեշտեց նա: 

Թորոս  Սեֆիլյանն  ասաց, որ տարիներ շարունակ  փորձել են  ազգային-ազատագրական շարժումով պայքարել, քաղաքական հետապնդումների են  ենթարկվել, բայց չեն  վախեցել, եթե ցանկանային ընտրություններին մասնակցել, անգամ  իրենց նկատմամբ ճնշումների  պարագայում իրենք  կկարողանային  անցողիկ շեմը  հաղթահարել՝ 5-7  տոկոս  ձայներ  հավաքել, բայց դրանով  չէին կարողանա  որևէ  ազդեցություն ունենալ: 

«Նախկին   համակարգի ԱԱԾ-ն միլիոնավոր դոլարներ էր  ծախսել՝ մեզ հետապնդելու, սպառնալու համար, այդ ամբողջ գումարները մեր պետբյուջեից  են գնացել»,-ասաց  նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ