29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջիկայում բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու

ժժ-1

2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվածների հարազատների ցավը բոլորիս ցավն է:

Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանից դուրս գալուց հետո ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանն ասաց. «Հետո ասում են՝ հրաշքներ չեն լինում, ո՞նց չեն լինում»,- ասաց Սեֆիլյանը՝ նշելով, որ առաջիկայում բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու: Սեֆիլյանն ասաց, որ այս օրերին պետք է զգույշ գործել, զգույշ խոսել, սակայն դա չի նշանակում, որ ոչինչ չպետք է անեն:

Սեֆիլյանը նաև իր խոսքն ուղղեց ՊՊԾ գնդի զավթման օրերին զոհված երեք ոստիկանների հարազատներին՝ նշելով, որ առաջին անգամ է նման հնարավորություն ընձեռվում, որպեսզի խոսք ուղի նրանց:

«Առիթից օգտվելով՝ ես կուզեի մեր ցավն ու կարեկցանքը հայտնել այն զոհերին, ովքեր մահացան 2016 թվականի հուլիսյան հայտնի իրադարձությունների՝ ապստամբության փորձի ժամանակ:

Մինչ օրս ո՛չ ես, ո՛չ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն չենք ունեցել անմիջականորեն մեր խոսքն ուղղել զոհվածների հարազատներին: Այժմ ես ասում եմ՝ բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է, ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա ծռերին» չի համարում հանցագործ, առավել ևս՝ ոճրագործ, ես համոզված եմ, որ ոչ ոք չունի այդ համոզվածությունը, որ տղաները գնացել են այդ քայլին մարդասպանության նպատակով, բոլորի համար, կարծում եմ, այս ամենը պարզ ու հստակ է»,- ասաց Սեֆիլյանը:

Նա ասաց, որ իրենք՝ «Հիմնադիր խորհրդարանը», ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողները ամենաշահագրգիռ կողմն են, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես են տեղի ունեցել: Սեֆիլյանը  հույս հայտնեց, որ ինչ-որ ժամանակ հետո ՀՀ-ում կլինեն անկախ դատարաններ, և այդ դատարաններում   մանրակրկիտ կքննվի և կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսի 16-31-ը:  

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն այսօր Սեֆիլյանի նկատմամբ պատիժ սահմանեց 5 տարի 5 ամիս ժամկետով, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությունն ու գրավը: Նշենք, որ Սեֆիլյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարի 5 ամիս ազատազրկման:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ