18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է աղմկում ԲՀԿ-ն. Գլխավոր դատախազը պարզաբանում է

՛՛Արարատցեմենտ՛՛ գործարանի հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՛՛Պարզապես քննչական գործողություններ են իրականացվել երկու այլ քրեական գործերի հետ կապված՛՛:

Նա նշեց, որ Բնապահպանության նախարարության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալները օգտագործվում են ավելի, քան օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակն է:

՛՛Հիմքեր կան կասկածելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ավելի շատ ջրի չափաքանակ, քան թույլատրելի է օրենքով: Այդ փաստի կապակցությամբ հարուցվել է երկու քրեական գործ, որոնցից մեկը Արարատի մարզում, մյուսը՝ Արմավիրի:

Այդ քրեական գործերի շրջանակում, իրականացվում են մի շարք քննչական գործողություններ երկու մարզերում զուգահեռաբար: Զննության գործողություն է իրականացվում բոլոր տնտեսական գործունեություն ծավալող այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը կառուցված է ջրօգտագործման ծավալների վրա, այդ թվում է նաև ՛՛Արարատցեմենտը՛՛,-պարզաբանեց Կոստանյանը:

Զննություն է իրականացվում ավելի քան 120 ընկերություններում: Գլխավոր դատախազը նշեց, որ քննության առարկան հետևյալ երեք կարևոր ուղղություններն են. ՛՛Առաջին՝ ապօրինի խորքային հորերի առկայություն, երկրորդ՝ առանց ջրօգտագործման թույլատվության օգտագործման փաստեր, երրորդ՝ ժամկետնանց ջրօգտագործման պայմանագրի առկայության պայմաններում ջրօգտագործման փաստ՛՛:

Ինչ վերաբերում է սրանում քաղաքական դրդապատճառներ տեսնելուն և ԲՀԿ-ականների պնդումներին, որ սա որոշակի ճնշում է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ կապված նրա քաղաքական հայացքների հետ, Կոստանյանն ասաց.

՛՛Ես արդեն ասացի՝ ինչով է պայմանավորված: Եթե քննչական գործողությունը կատարվի բոլոր ընկերություններում և չկատարվի այլ ընկերություններում, պայմանավորված որոշակի հնարավոր քաղաքական շահարկումներով, անընդունելի է: Այդ քննչական գործողությունները իրականացվել ու իրականացվելու են: Չեմ կարծում որ որևէ մեկը հիմնավոր կասկածներ կարող է ունենալ, որ որևէ քաղաքական ուղղորդում կա կամ որևէ խտրական մոտեցում կա՛՛:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ խտրական վերաբերմունքի ու քաղաքական դրդապատճառների մասին հիմք կլիներ խոսելու, եթե քննչական գործողություններ կատարվեին բոլոր ընկերություններում, բացառությամբ ՛՛Արարատցեմենտ՛՛ ընկերության: Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ դեռևս երկու քրեական գործերում էլ որպես կասկածյալ ներգրավված անձիք չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ