25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանին կտուգանեն, եթե

Այսօր կառավարության նիստից հետո ՛՛Արարատցեմենտ՛՛ գործարանի վերաբերյալ լրագրողներին պարզաբանումներ տվեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ մի քանի հարյուրապատիկ անգամ ավելի ջուր է գնում գործարան, քան պետք է գործարանի կարիքների համար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարությանը, թե գործարանի ջրազրկումը ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանի անջատումը ճնշման եղանակ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, Հարությունյանը շեշտեց, որ գործարանում ու այդ հատվածում ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դեկտեմբերից:

Ավելին նախարարը հայտնեց, որ գործարանի ղեկավարությունը դեմ չի եղել այդ ուսումնասիրություններին: ՛՛Իրենք որևէ առարկություն չեն ունեցել: Անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվել են ու կատարել ենք ուսումասիրություններ, որոնք դեռ շարունակվում են: Բացարձակ նման երանգավորում չկա, եթե նման երագ լիներ, ինչու էինք դեռ դեկտեմբերին կատարել: Մեր խնդիրն այդ դաշտում չէ: Նման մեկնաբանություններն անհիմն ու անտեղի են՛՛:

Հարությունյանի խոսքով՝ անջատումն ընդամենը եղել է  կես օրով , եղել է թեստային անջատում ու այդ ընթացքում էլ հայտնաբերվել են ստացվող ու օգտագործվող ջրի համեմատական ահռելի տարբերություները: ՛՛Ի՞նչ պոմպակայանի մասին է  խոսքը, ջուրը գալիս է ջրբաժան ու բաժանվում երկու մասի, մի մասը մի համայնքներով է գնում, մյուսը՝ այլ: Այդ ջուրը գնում է դեպի Արարատ ու Արմաշ, Երասխ, Սուրենավան, այս համայքններն են օգտվում այս ցամաքուրդային համակարգից՛՛: Իսկ անջատումը կատարվել է անձամբ նախարարի հրահանգով:

Իսկ հնարավոր է գործարանում էլ ապօրինություններ հայտանբերվեն: Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է, այդ դեպքում կտեղեկացնեն:

Իսկ այն համայնքներում, որտեղ հայտանբերվել են ապօրինություններ, լինելու են տույժեր ու տուգանքներ: ՛՛Գործարանի հետ կապված դեռևս պատկերն այնպիսին չէ, որ տուգանքների մասին ներկայացնենք: Մի կենտրոնացեք, մենք մեր գործն ենք անում ու անելու ենք, լինելու ենք բաց ու թափանցիկ:

Գործարանի հետ կապված եթե այս ընթացքում, որ չեն ունեցել ջրօգտագործման թույլտվություն ու իրենց հայտարարությունը չհամապատասխանի իրենց երկայացրած հաշվետվություններին, այո, տուգանելու ենք՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ