29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար. գործարար

tigran-sargsyan-123154

«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ  Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին Նաիրիտը աշխատեցնելու հետ կապված տարբեր հանդիպումներ են ունեցել :  «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ Արծվիկ Մինասյանին կարողացել են համոզել, որ արտադրություններից ամենակարեւորը քիմիականն է: «Մեր խնդրանքը շատ հասարակ էր՝ թույլ տվեք մեր միջոցներով աուդիտ անցկացնենք «Նաիրիտ»-ում: «Նաիրիտ»-ի ամբողջ տարածքում մենք ուզում ենք քիմիական արտադրությունը զարգացնել»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ ՏՏ ոլորտում նույնպես ցանկանում են որոշ ներդրումներ իրականացնել՝ հավելելով, որ մետաքսե ուղղությունը ցանկանում են վերադարձնել Հայաստան:

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար: Ես հուսով եմ, որ նա նամուս կունենա եւ դատի կտա ինձ սա ասելու համար, ինչի արդյունքում էլ կապացուցվի, որ ես ճիշտ եմ: Մինչեւ այսօր չէին թողնում աուդիտ իրականացնել, քանի որ թալանել էին, իսկ այժմյան կառավարությունը թույլ է տալիս», – ասաց Գրիգորյանը:

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշեց, որ երեկվա բանակցությունները համարում է հաղթանակ, իսկ աուդիտի արդյունքներից հետո կառավարության հետ պայմանագիր են պատրաստվում կնքել: Իսրայելյանի խոսքով՝ Հայաստանը պետք է լինի ոչ թե տուրիզմի, այլ արտադրության երկիր:

Իսրայելյանը հայտնեց, որ երեկվա հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի խորհրդականը եւ դրական կարծիք է ունեցել՝ նշելով, որ քննարկումների բովանդակությունը կփոխանցի վարչապետին:

«SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակն իր խոսքում ասաց, որ դեռեւս տեսնում է շատ մեծ խնդիր ներդրումներ ստանալու մեջ: «Հարկավոր է քաղաքական կայունություն, որպեսզի արժույթն անկում չգրանցի: Եւ եվրոպական բանկերը մեզ ոչ մի ցենտ չեն տա, եթե համոզված չլինեն, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման դեպքում մենք ապահովել ենք էկոլոգիան»,- ասաց Բաբիակը:

Հարցին, թե որքա՞ն ներդրում է սպասվում գործարանի վերագործարկման համար, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց, որ նախնական 25-30 մլն եվրո, հետագայում այն կհասնի մինչեւ 105 մլն եվրոյի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ