24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ելք»-ը Փաշինյանին ընդդիմությո՞ւն

«Ելք» դաշինքում լուրջ տարաձայնություններ չկան, կան քննարկումներ, որոնք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ չեն ազդում դաշինքի գործունեության վրա: Հիշեցնենք, Ելքում մինչեւ հիմա առկախված է մնացել խմբակցության ղեկավարի պաշտոնի հարցը: ՔՊ-ն եւ Ելքը չեն կարողանում այս հարցի շուրջ համաձայնության գալ: ՔՊ-ն առաջարկում է Լենա Նազարյանի թեկնածությունը, Լուսավոր Հայաստանը՝ Էդմոն Մարուքյանի:

«Ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը այնքան կարեւոր պաշտոն չէ, որքան քննարկումներն են, ֆրակցիան նորմալ գործում է: Դուք տեսաք մեր բոյկոտը ՍԴ դատավորի ընտրության հարցի շուրջ»: Անդրադառնալով կառավարության գործունեության համար «Ելք» դաշինքի քաղաքական պատասխանատվության խնդիրին՝ Մարուքյանն ասել է, որ այս պահին ԱԺ «Ելք »խմբակցությունը ընդդիմադիր խմբակցություն է խորհրդարանում: «Եթե մենք ստորագրեինք հուշագիր, մենք կլինեինք կառավարող»,-ասել է Մարուքյանն ու հավելել, որ սրանով հանդերձ, իրենք պատասխանատվության բեռ են վերցրել:

«Ունենք յուրահատուկ իրավիճակ,  տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն եւ այն  իրականացնող թիմը եկել է իշխանության եւ առաջարկույթուն է ներկայացրել մյուս կուսակցություններին պատասխանատվության բեռ վերցնելու եւ մենք այդ բեռը վերցրել ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ