28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարը՝ Գագիկ Ծառուկյանին ՛՛ ճնշելու՛՛ մասին

image_5353

Այսօր կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պարզաբանել, թե ինչու է կտրվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ՛՛Արարատ ցեմենտ՛՛ գոևրծարանի ջուրը:

Արամ Հարությունյանը պարզաբանեց, որ վերջին օրերին մամուլում եղել են մի շարք անհիմն մեկնաբանություններ: ՛՛Ըստ էության Արարատյան դաշտավայրում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ, և այդ մասին բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք կատարել ու ներկայացրել այն ծրագրիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում՝ օրենսդրական և մնացած բոլոր առումներով՛՛,-ասաց նախարարը՝ հորդորելով Արարատյան դաշտավայրի ջրազրկումը չքաղաքականացնել: 

՛՛Բնականաբար ես պետք է հայտարարեմ, որ համաձայն ՛՛Արարատ ցեմենտ՛՛ գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկատվության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալել:

Ոռոգման սեզոնը չի սկսել ու մենք թեստային անջատում ենք կատարել ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Արդյունքում հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ ու ձկնաբուծական տնտեսություններ՛՛:

Նախարարն ընդգծեց, որ եթե համեմատում են օգտագործված ջուրն ու գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, պարզ է դառնում, որ գործարանն արտադրական նպատակով օգտագործում է 16 լիտր վայրկյան ջուր,  և այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խորանարդ մետր ջուր է շարժվում: ՛՛Պետք է եզրակացնել,  որ մեր գործողությունները արդյունավետ են ու իմաստ չունի անհարկի քաղաքականացնել՛՛: 

Հիշեցնենք, օրերս անջատել և ջրազրկել էին ՛՛Արարատ-ցեմենտ գործարան՛՛ ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանը, ինչպես նաև մեկ օրով կապարակնքվել էր գործարանը:

Գործարանի շուրջ վերջին զարգացումները ԲՀԿ-ից որակել են Գագիկ Ծառուկյանին ՛՛ճնշելու փորձ՛՛։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ