19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն ողջունո՞ւմ է Փաշինյանի քայլը

Խորհրդարանում լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձել են պարզել, արդյո՞ք ՀՀԿ-ն ողջունում է այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը որոշեց պահել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ի պատասխան Շարմազանովը հիշեցրել է ԵԱՏՄ-ի հարցում Փաշինյանի նախկինում դիրքորոշման փոփոխությունն ու հավելել . «Ես այն կարծիքին չեմ, որ երբ քաղաքական գործիչը ընդդիմությունից տեղափոխվում է իշխանություն, պետք է իր հայեցակարգը փոխի , իմ կարծիքով, թե Հայաստանում, թե ցանկացած ժողովրդավարական երկրում, քաղաքական գործիչը , անկախ նրանից, իշխանություն է, թե ընդդիմություն, պետք է ունենա հստակ հայեցակարգ կարեւորագույն հարցերի շուրջ»: Լրագրողների պնդմանը, թե այսուհանդերձ, ՀՀԿ-ն ողջունո՞ւմ է կառավարության այս քայլը, թե ոչ Շարմազզանովն արձագանքել է. «Ողջունել- չողջունելը քաղաքական կատեգորիա չէ, կարեւորը՝ ողջունի կամ չողջունի հասարակությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ