25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սաշիկների հետնորդը» հետո. Փաստ

Պարզվում է, որ ինքնիրավչությունը Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է: Ու եթե նախկինում նման հակումներ ունեցողները վազում էին «սաշիկների» դռները, հետո ասլան կտրած հետ վերադառնում ու սկսում «տերիտորիա» ու բիզնես իրար մեջ կիսել, հիմա այս կարգի «դաբրոների» ժամանակներն անցել են, բայց նման ոճին սովոր մարդիկ այս կամ յն բիզնես-հավակնությունները բավարարելու համար սկսել են մարդկանց ԱԱԾ-ով վախեցնել»:

«Փաստի» խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով մարզերից մեկում տաքսի ծառայություն ունի, արդեն տևական ժամանակ է՝ հայտնվել է մեզ Հարություն ներկայա­ցած անձի «տեսադաշտում», ով ոչ միայն զանգահարում է ծառայություն՝ ճշտելու, թե այսինչ տեղից այնինչ տեղ հասնելը որքան գումար կկազմի, այլև հարց ու փորձ անելու աշխատանքի օրինական թույլտվության, վճարվող հարկերի և իրեն չվերաբերող այլ հարցերի մասին՝ սպառնալով, որ եթե իրեն նման տեղեկություն չտրամադրեն, ապա ին­քը ԱԱԾ կդիմի:

Կարճ ասած, եթե նախկինում նման ճար­պիկները իրենց քրտինքով աշխատողնե­րին փորձում էին սաշիկներով, վաչիկներով կամ այլ անձերով վախեցնել ու ճնշում գոր­ծադրել, հիմա, երբ այդ էջը փակված է, փորձում են սեփական սցենարով նույն «տիտղոսին» արժանանալ: Նրանք մոռացել են, որ ոչ միայն «դաբրոյի» ինստիտուտը չկա, այլև չկա նաև այսինչի մարդ, այնինչի մոտիկ, սանիկ, քեռու տղա կատեգորիա: Բայց, ստացվում է, որ ժամանակի ճեպըն­թացից դուրս մնացածներից ոմանք հիմա էլ որոշել են թափուր մնացած տեղը զբա­ղեցնել և մարդկանց ԱԱԾ֊ով «վախեցնել»: Նրանք հավանաբար մոռացել են, որ աշ­խատող մարդուն ԱԱԾ֊ով վախեցնել չեն կարող, քանի որ այդ կառույցը բավականին «լավ գիտի», թե ով ինչ է շնչում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ