24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին

ՀՀ-ում եկեղեցին և պետությունը անջատ են, և ես` որպես պետության ներկայացուցիչ, պետության ղեկավար, իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին որևէ կերպ: Այս մասին երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգատերերից մեկի հարցին , թե ինչ տեսակետ ունի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին:

«Սա իմ պաշտոնական և պաշտոնեական դիրքորոշումն է. եկեղեցին և պետությունը անջատ են, և այդ անջատությունը պետք է հստակ պահպանել, ուստի, ձեր թույլտվությամբ, ես այդ հարցի վերաբերյալ կասեմ միայն այսքանը»,-շեշտեց նա:

Օգտատերերից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչ ճակատագիր է սպասում «Ելք» դաշինքին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ «Ելք»-ի պատմությունը և գործողությունները մարդկանց աչքի առաջ են տեղի ունեցել, և հիմա «Ելք» դաշինքում հետագա անելիքների վերաբերյալ քննարկումներ են:

«Այդ քննարկումների արդյունքում, հույս ունեմ, կգանք ընդհանուր որոշման: Ամեն դեպքում այդ քննարկումների արդյունքում կորոշվի, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետագա ճակատագիրը, թե արդյո՞ք նրանում ընդգրկված 3 կուսակցությունների տեսակետները ապագայի վերաբերյալ համընկնում են, թե՞ այդ տեսակետների մեջ կան որոշակի տարբերություններ, և եթե կան տարբերություններ, արդյո՞ք հաղթահարելի են այդ տարբերությունները, թե՞ անհաղթահարելի են: Այս պահին կարող եմ ասել այսքանը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ