24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի բուրգի առաջին ճաքերը. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություն­ներն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քն­նարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Երեկ Աժ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ Փաշինյանի ուղղությամբ բացահայտ դժգոհություններ ու ակնարկներ եղան ԲՀԿ-ական պատգամավորների կողմից: Մյուս կողմից հարթ չեն հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում. Փաշինյանի գործելաոճից գոհ չեն դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություն­ները:

Պատահական չէ, որ երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ դադարեցնելով իր անդամակցությունը ԼՀԿ-ին: «Ազատություն» ռ/կ եթերում Թանդիլյանը ներկայացրեց հրաժարակա­նի պատճառները՝ ասելով թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, իսկ ահա «Լուսավոր Հա­յաստան» կուսակցության մյուս անդամները ընդհատակ էին անցել:

Ամեն դեպքում օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարա­րի հրաժարականից առաջ «Ելք» դաշինքի միջեւ կրկին անհամաձայնություններ են եղել այս անգամ’Աժ խմբակցության ղեկավարի պաշտո­նի շուրջ: Մասնավորապես, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խոսել է Աժ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշ­տոնը զբաղեցնելու ցանկության մասին: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, ասել է, թե խմբակցության ղեկավարը պետք է ՔՊ-ից լի­նի: Սկզբում առաջարկվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, բայց վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Փաշինյանը հետո առաջադրել է ՔՊ Փոխնախագահ Լենա Նազարյանի թեկնածությունը, ինչին էլ դեմ են եղել Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:

Էդմոն Մարուքյանը նույ­նիսկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ավելի շատ պորտֆել է տրված, քան իրենց, որ Փաշինյանի գործընկերն են: Մարուքյանը նույնիսկ ասել է, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չեն կրում ու նույնիսկ կհայտարարեն այդ մասին հրապարակային: Դրանից հետո էլ տեղի է ունեցել նախարարի հրաժարականը: 

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ