20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անհարմար է, չի կարելի. ԲՀԿ-ն տորպեդահարում է Փաշինյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է, որ  Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, որպես թիրախ ուներ Գագիկ Ծառուկյանին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս կառավարությունը բերում այս օրենքը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի համար տարօրինակ է՝ այդ ով է, որ պետք է որոշի՝ ի՞նչն է բարեգործությունը և ինչպե՞ս պետք է որոշի՝ ով և ինչպես անի բարեգործություն։

«Այդ ոնց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը, որպես բարեգործ, որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Հարցրեք ուսանողներին, ովքեր ուսման վարձեր են ստացել Գագիկ Ծառուկյանից, նրանցից ովքե՞ր են եղել «Բարգավաճ Հայաստանի» անդամ, հարցրեք խաղողագործներին, հարցրեք հաշմանդամներին, հարցերք անօթևաններին։

Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթևաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են», – հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ