20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը լռում

Տեւական ժամանակ է բնապահպանները ահազանգում են՝ պահանջելով կասեցնել  Ամուլսարի շահագործման ծրագիրը: Մի քանի օր է Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները  փակված են  պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հանքի շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանքավայրի շահագործման դեմ հանդես եկողները պնդում են, որ հանքավայրի շահագործումը հանգեցնելու է բնապահպանական աղետի՝ վտանգելով շրջակա տարածքների բնակչության առողջությունը, հնարավոր վտանգ ներկայացնելով Սևանա լճին:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ  Ամուլսարի շահագործման հետևում կանգնած է Հայաստանի նախկին իշխանական համակարգը. «Ես չգիտեմ, թե նոր իշխանությունը ինչպես կդրսևորի իրեն, բայց որ Ամուլսարի գործին բացարձակապես անօրինական ընթացք է տրվել , դա փաստ է»:

 Henaran.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ բնապահպանության նախարարությունը Նիկոլ Փաշինյանի վկայակոչած նոր իրողությունների պայմաններում միանգամից չի կասեցնում հանքի շահագործումը, Սանասարյանը պատասխանեց, որ դրա պատասխանը ինքն էլ չգիտի: Սանասարյանը հավելեց նաև, որ չկա մի այնպիսի նախագիծ, որը թույլ կտա շահագործել հանքը. «Սա մի խայտառակ ծրագիր է:  Ամուլսարի հանքավայրի շահագործումը բխում է միայն հանքատերերի շահերից, իսկ պետությունը անդառնալի կորուստներ է ունենալու: Կորցնելու ենք տարեկան 1,5 մլիլարդ խորանարդ մետր ջուր, մենք կորցնելու ենք Ջերմուկ քաղաքը»,-ասաց նա:

Նկատենք, այսօր ստացվեց Էներգետիկայի նախարարության արձագանքը հասարակական կազմակերպությունների բողոք-առաջարկին, որտեղ նշվում է, որ Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ