29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թալանը օրենքով հետ ա պետք բերել ու թալանչին պիտի պատժվի

ANNA-HAKOBYAN.00_22_54_09.Still001

Վարջապետի տիկնոջ, հարգելի Աննա Հակոբյանի առաջարկին, որ անտուն մարդկանց տրամադրեն իրենց տունն ու վարելահողը էն քաղաքացիները, ովքեր ազատ բնակարան ունեն ու չեն օգտագործում, առաջին հայացքից դրական եմ արձագանքում։

Բայց որ խորանում ենք, էս առաջարկը ասենք ես կարող էի անել` մարդ, ով լծակներ չունի, պաշտոն չունի, ուղղակի ցանկանում է խնդրին լուծում տալ։

Ու էսպես շատերին ենք մինչ օրս տանիք գտել։

Բայց սա ելք չի։

Նաև անտուն մարդկանց հոգեբանությունն է ստանդարտներից անսպասելի չափերի դուրս։

Ասենք` լվացքի մեքենա ես տրամադրում, օր ու գիշեր պիտի հետևես, որ չտանի վաճառի։

Կով ես տալիս` մի գիշերվա մեջ մորթում, միսը վաճառում են։

Սնունդ ես տալիս` նույնպես պիտի հետևես, որ չվաճառի, կամ չփոխանակի մի շիշ օղու կամ ծխախոտի հետ։

Վստահ եմ, մարդը իր տունը տրամադրելով տուն չունեցող անծանոթ մարդկանց, պոչից ահագին պրոբլեմներ է նվեր ստանալու։ Անտունների 80 տոկոսից ավելին ավերելու են գթասիրտ մարդկանց ունեցվածքը, հավասարացնեն հողին, ոնց իրենց սեփական տնակներն են պահում անխնամ։

Հարց է առաջանում` մարդիկ իրենց տունը տան անապահովներին, հետո ումի՞ց ուզեն։

Էլ չեմ ասում, թե ինչ շոկ եմ ապրում, երբ էս անտուն մարդկանց հաշվին խելքից դուրս հարստացած պաշտոնյանները սեփական դիմումի համաձայն հանգիստ հեռանում են, ամեն էլիտար շենքում տասնյակ բնակարաններ ունենալով, կամ ամբողջ մի շենք սեփականաշնորհած…

Ուզում եմ ասել, որ էս խնդիրը պետականորեն պիտի լուծվի` շատ լուրջ պետական մոտեցում ա պետք։ 

Թալանը օրենքով հետ ա պետք բերել ու թալանչին պիտի պատժվի։

Էդ դղյակների տերերը պիտի ասեն իրենց եկամուտի աղբյուրները, կամ էլ ճաղերի ետևից միայն նայեն իրենց թալանով սարքած շինություններին։

Իսկ տուն չունեցողների համար գումարներ ա պետք վերադարձնել պետբյուջե, դրանով բնակարաններ ա պետք սարքել, որ մարդիկ ունենան իրենց տունը, ոչ թե տեղափոխվեն կացարանից֊ կացարան» : 

Լալա Մանուկյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ