25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տղաներ, հարվածը դաժան կլինի. Փաստ

Վերջին օրերին հաճախ կարելի Է հանդի­պել դժգոհությունների՝ թե լրատվամիջոցնե­րի ներկայացուցիչների, թե տարբեր երևա­ցող դեմքերի կողմից, որ նոր կառավարու­թյան ներկայացուցիչների հետ «կապը կտրվել է»:

Չէ, խոսքը ոչ ինտերնետ կապի մասին է, ոչ էլ ուղիղ եթերների: Ուղղակի այ­լևս չկա առաջին օրերի հասանելիությունը: Սակայն խնդիրը վարչապետի կամ նախա­րարների’ ուղիղ գծով բոլորին արձագանքե­լու կամ բոլորին պատասխանելու պարտադ­րանքի մասին չէ և այդպես չի կարող լինել: Չափազանց միամիտ կլիներ մտածել, թե նրանք ի վիճակի կլինեն այդպես վարվել:

Ուղղակի որևէ գործ անել չէին կարողանա (դեռ հարցի մյուս կողմն է, որ ոմանց կարծի­քով’ առանձնապես շոշափելի քայլեր չեն էլ նկւստվում): Դրա համար կան համապատասխան օղակներ, համապատասխան մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում, ովքեր ստանձնել են քաղաքացիական ու հայեցողական պաշտոններ, երբեմն՝ հնչեղ անուններով, և ուղղակի պարտավոր են ապահովել լրատվամիջոցների և ընդհան­րապես հասարակության կապը իշխանա­վորների հետ: Չենք ուզում մտածել, թե այդ օղակները ուղղակի հավես չունեն կամ «գլխառադ» են անում:

Ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ այդ օղակներն ուղղա­կի ագուցված չեն միմյանց կամ, այլ կերպ ասած, «մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը»: Սրա համար կարող են լինել բազ­մաթիվ պատճառներ: Դրանցից մեկը փոր­ձառու աշխատակիցներից հրաժարվելու գործընթացն է՝ այն մոտեցմամբ, որ կարևոր դիրքերում նախկինից որևէ «մնացուկ» չպետք է թողնել, իսկ փոխարենը գալիս են մարդիկ, ովքեր գեթ մեկ օր պետական կա­ռավարման համակարգում չեն աշխատել, նույնիսկ աղոտ պատկերացում չունեն այդ ամբողջ համակարգից: Այուս խնդիրը ծան­րաբեռնվածությանը սովոր չլինելու հանգամանքն է, երբ շախմատային լեզվով ասած՝ հայտնվում ես ցայտնոտի մեջ:

Բայց որ տարբերակն էլ լինի (գուցե բոլորը միասին) սա ինքնին վտանգավոր է այն տե­սակետից, որ իշխանավորները ժամանակի ընթացքում կկտրվեն ոչ միայն հասարակություից, այլև ընդհանրապես իրականությու­նից: Նախորդ իշխանությունների տապալ­ման հիմնական պատճառներից մեկը հենց դա էր: Նրանք աստիճանաբար, վերջում ար­դեն՝ ամբողջությամբ, ապրում էին բացար­ձակ այլ իրականության մեջ, կամ, ինչպես ասում են՝ զուգահեռ իրականության մեջ: Ար­դյունքում վստահ էին, որ մարդիկ իրակա­նում այնքան էլ վատ չեն ապրում, որքան ներկայացվում է, որ իրենց «բարեփոխում­ներն» իրոք բարեփոխումներ են ու կարճ ժամանակում արդյունքներ են տալու, որ մե­նաշնորհներ չկան, որ իրենց իսկ ներկայացրած թվերը բացարձակ ճշմարտություններ են, որ ընտրությունները անցել են ազնիվ, արդար ու թափանցիկ:

Որ… «այսքան ուրախ կյանքը մեր…»: Նույնիսկ զանգվածային հանրահավաքների օրերին շատերը վստահ էին, որ ոչինչ էլ չի կատարվում, մի հատ թե­թև «փըխկ» ու նախկինի պես ամեն ինչ կավարտվի: Չավարտվեց:

Հիմա ամենևին չէինք ցանկանա, որ ճա­կատագրական այդ սխալները կրկնեն նաև ներկա իշխանությունները: Ոչ թե նրա հա­մար, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը, կամ Պողոսը, կամ Պետրոսը, այլ որ մեր հա­սարակությունը հանկարծ ու նորից չհիսա­թափվի: Այս անգամ հարվածը դաժան կլինի, քանզի հենց ժողովուրդն է վստահել ու իշ­խանության բերել այս ուժին:

 

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ