14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

Ով ունի Սուրբ Հոգի. Աստվածաշունչը բացում է փակագծերը

42140-holy-spirit.800w.tn_

Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։

Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար։ Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, մյուսին նույն Հոգին տալիս է հոգևոր գիտության հասնելու և ուսուցանելու կարողություն։

Նույն Հոգին մի երրորդի տալիս է հավատ, մեկ ուրիշին՝ բժշկելու զորություն, մեկ ուրիշին՝ հրաշագործության կարողություն, մեկ ուրիշին՝ մարգարեական պատգամախոսություն, ուրիշ մեկին՝ Հոգուց տրված պարգևները ճանաչելու կարողություն, ուրիշ մեկին՝ հափշտակության մեջ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, իսկ մեկ ուրիշին էլ՝ այդ լեզուներով խոսվածը մեկնաբանելու կարողություն։ Միևնույն Հոգին է, որ կատարում է այս բոլորը՝ յուրաքանչյուրին տալով մի պարգև, ինչպես ինքն է կամենում։

(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:2-11)

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ