20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եւ ի՞նչու էիք սրա դեմ պայքարում

Ինչքան հասկացա մամուլի հաղորդագրումներից հուլիսի 1-ից կուտակայինն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Կառավարության տարածված հաղորդագրությունն ամբողջությամբ ինքնաարդարացման բնույթ ունի։

Բա չեք ասի, 120 մլրդ դրամից 70-ը պետական արժեթղթերի մեջ է ներդրված (50-ը ջհանդամը), մարդկանց մեծ մասն արդեն ընդգրկված է, ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհահռչակ ընկերություններ և այլն, և այլն։

Նախկիններն ավելի «լուրջ» փաստարկներ էին բերում։ Մի ասող լինի, իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը։

Խնդիրը գործողության ժամկետն է (45 տարի) և պարտադիրությունը։ Եվ ի՞նչու էիք սրա դեմ պայքարում։

Լավ է, սրանից հետո ԱՎԾ-ն այդ ամենը կհաշվի աշխատավարձի մեջ (եթե Ս.Մնացականյանը մնա 45 տարի, ապա 45 տարի հետո էլ կհաշվի եկամուտների մեջ) և մենք իրական աշխատավարձի էլ ավելի մեծ աճ կունենանք։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է գրառել ֆեյսբուքյան հանրագրում: 

Լուսանկարը՝ «Հետք»-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ