24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա համաձայնեցված գործողություն է. փորձագետ

«Բավականին լուրջ համակարգեր են, որոնք կարող են վնաս տալ: Դժվար է ասել, որ մեկ զինատեսակով ռազմական բալանսը խախտվում է,  բայց այդուհանդերձ, դա լուրջ լծակ է»,-Henaran.am  -ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համակարգի ձեռքբերմանը, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ 2017 թ աշնանը Բելառուս այցի ընթացքում Ադրբեջանի  պաշտպանության նախարարին ցուցադրել էին «Պոլոնեզ» համակարգը, իսկ  այս տարվա ապրիլին Կոմերսանտ հայտնել էր, որ 2018 թ.Ադրբեջանը պատրաստվում է  Բելառուսից գնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:  Այսօր արդեն  Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Կարեն Վրթանեսյանի կարծիքվ, թե այս համակարգի ձեռքբերումը հենց այս ժամանակահատվածում, թե սահմանին ու Նախիջեւանի ուղղությամբ ընթացող զարգացումները պետք է վերլուծել որպես մեկ շղթա եւ պատահական չէ, որ Ադրբեջանը նոր համակարգը  հիմա  գնեց:  «Չեմ կարծում, թե սա պատահական համընկնում է, ես հակված եմ կարծել,  որ սա ինչ- որ համաձայնեցված գործողություն է , այնպես չէ, որ պատահաբար գնացին ու սուպերմարկետից զենք առան»-նշեց Կարեն Վրթանեսյանը՝  հավելելով, որ սա ոչ միայն գործող իշխանության, այլեւ հասարակության համար  պետք է զգոնության ազդակ հանդիսանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ