29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի հոկտեմբերի 27-ը Գարեգին Բ-ի հետ

 Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը այսօր լրագրողներին ասաց, թե կաթողիկոսի դեմ սկսած բողոքի ակցիան լցրել է իր համբերության բաժակը:

Ըստ Դևրիկյանի՝  բողոքի ակցիայի մասնակիցները և նախաձեռնողները գլխիվայր շրջափոխված են ներկայացնում հոկտեմբերի 27-ը.«Շատերը ասում են, որ կաթողիկոսը ընտրվել է հոկտեմբերի 27-ի  արդյունքում, բայց սա պատմական կեղծիք է, քանի որ այդ դեպքը տեղի է ունեցել կաթողիկոսի ընտրվելուց հետո»,-ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ ավելի հեշտ է ընտրել կաթողիկոսին քան նրան կարգազանց անել, քանի որ դա պայմանավորված է եկեղեցական հատուկ համակարգով: Վարդան Դեւրիկյանի հավաստմամբ՝ Գարեգին Բ-ի կաթողիկոս դառնալուց հետո եկեղեցու ծիսական կյանքը նկատելիորեն կարգավորվել է: «Ցուցարարաները ասում են, որ կաթողիկոսը աղոթող չէ, դա անհեթեթ պատճառաբանություն է: Աղոթքը առանձնական երևույթ է, և մենք կարող ենք չտեսնել, թե երբ է աղոթում կաթողիկոսը: Ով որ ցուցադրական է աղոթում նա կեղծավոր և փարիսեցի է»,-ասաց նա:

Հիշեցնենք՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը հունիսի 6-ից իրականացնում է բողոքի ակցիաներ Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: 

Շարունակությունը  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ