20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա որոշ հոգևորականների սրբապիղծ գործունեության հետևանքն է

«Ամեն ժամանակաշրջանում էլ եղել են մարդիկ,  ովքեր տրամադրված են եղել եկեղեցու դեմ: Միշտ էլ եղել են ուժեր, որոնք փորձել են տկարացնել եկեղեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Վարդապետի խոսքով՝ այն, որ այսօր աղանդավորական շարժումները ողողել են աշխարհը, վկայությունն է այն բանի, որ աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում, և  ամեն ինչ իրականանում է հատուկ նպատակով: 

Ասուլիսին ներկա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակից Տիգրան Եղոյանն էլ նշեց, որ աղանդավորական շարժումները Հայաստանում ձևավորվել են Մայր աթոռի թուլության և որոշ հոգևորականների սրբապիղծ գործունեության հետևանքով. «Ոչ ոք իրավունք չունի մեզ աղանդավոր անվանելու և ասելու, որ մենք տկարացնում ենք հայոց եկեղեցին»,-ասաց: 

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը, հիշեցնենք, Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի հրաժարականն է պահանջում: 

Շարունակությունը տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ