29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ մտածեք .Սենոր Հասրաթյան

download (5)

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, ներկայացվում են ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: 

«Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ, կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից, կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»:

Այն ինչ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են բազմիցս, իսկ առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ և ավելի նշանակալի մարտավարական արդյունավետությամբ: Օրինակներ շատ կարելի է բերել, բայց ոչ հիմա և ոչ հանրային իրազեկման այս ձևաչափով»,- ասել է խոսնակը:

Սենոր Հասրաթյանը գրել է, որ ցավալի է նաև հանգամանքը, որ հիմա էլ ակտիվ քննարկման նյութ է դարձել ադրբեջանցի բնակիչների կողմից իբր իրենց ազատագրված գյուղ կատարած այցելության շուրջ սուլթանական ագիտպրոպի հրապարակումը, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում կարծես թե էլի հասնում իր նպատակին:

«Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը»,- զգուշացրել է ԼՂ ՊԲ նախարարի խոսնակը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ