16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է դիվանագիտական մեծ ալիք բարձրանա. Սամանտա Փաուեր

«Երբ ես խորացա այդ պատմության մեջ,  ինձ ներկայացավ այն սարսափը, որ տեղի էր ունեցել 20-րդ դարասկզբին»,- Aurora Dialogues երևանյան համաժողովին անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, լրագրող Սամանտա Փաուերը:

Խոսելով «Ավրորա» մարդասիրական նախեձռնությանը միանալու մասին, Սամանտա Փաուերն ասել է, որ  իրեն ոգեշնչել են Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, որոնք իրենց իրենց նախնիների ցավը վերածել են մի բանի, որն այսքան համաշխարհային ու կառուցողական  նշանակություն ունի: «Ավրորա» -ի  հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում, պայքարում են  ոճիրների դեմ: Սա  մարդկանց անհավանական շարան է, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկային արժանապատվությանը: Այս ամենի սերմը ցանվեց, երբ ես բախվեցի Հայոց Ցեղասպանության պատմությանը», -ասել է նա:

Սամանտա Փաուերը պատմել   20-րդ դարի ցեղասպանությունների մասին իր գրած գրքի մասին եւ նշել , որ «ցեղասպանություն» տերմինն ստեղծելիս Ռաֆայել Լեմկինի համար հենց Հայոց Ցեղասպանությունը նախադեպ եղավ:

Փաուերի խոսքով, այժմ նման մի  իրավիճակ է Մյանմարում: Դիվանագետն ասաց, երբեւէ չի տեսել ժամանակահատված, երբ նման հարցերում դիվանագիտական ջանքերն այդքան քիչ լինեն:  «Կոնֆլիկտներն այժմ տևում են երեք-չորս անգամ ավելի երկար: Սիրիական պատերազմը երկրորդ աշխարհամարտից երկար է ձգվում: Ոչ ոք դրանցով չի զբաղվում, հիմա դիվանագիտական մեծ ալիք պետք է բարձրանա, որը պակասում է»,- շեշտել է Սամանտա Փաուերը՝ հավելելով, որ  ողբերգության ու տառապանք լրահոսի տակ  ճգնաժամերին պետք է մարդկային դեմք վերագրել:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ