20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

BMW X5 ավտոմոբիլի առաջին պաշտոնական լուսանկարները

«Ավտոռեվյու» թերթը ձեռք է բերել նոր սերնդի BMW X5 արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին պաշտոնական լուսանկարները: Մոդելի պրեմիերան պետք է կայանա ամենամոտ ժամանակներս։

«ԻքսՀինգերորդը» կկառուցվի CLAR մոդուլային պլատֆորմի վրա, որին այժմ արդեն կարելի Է հանդիպել վերջին սերնդի «յոթնյակում»: Ամենագնացն ավելի թեթեւ կդառնա մեծ ամրության պողպատների եւ կոմպոզիտային նյութերի օգտագործման հաշվին, ինչպես նաեւ կստանա նոր ղեկային կառավարում եւ ադապտատիվ օդաճնշական կախոց:

Սպասվում է, որ BMW X5-ի շարժիչների շարքի մեջ կմտնեն բենզինային եւ դիզելային «տուրբաքառյակները»՝ երկու լիտր ծավալով, որոնք տալիս են համապատասխանաբար 252 եւ 231 ձիաուժ, եւ երեքլիտրանոց «վեցյակները»՝ 265-ից մինչեւ 340 ձիաուժ հզորությամբ: Թոփ տարբերակը կդառնա ութգլանանոց երկտուրբո շարժիչը՝ 4,4 լիտր ծավալով, որը 462 ձիաուժ է տալիս:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ