25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ գողապետությանն ու ինքնադատաստանին

Ես իհարկե ամենայն մանրամասնություններ չգիտեմ Նորք-Մարաշի զինված խմբի գործով, չեմ կարող ասել, թե ԱԱԾ-ը որ մասն է կեղծել, որ մասը խաբել, նրանց մտադրությունների մասին տրված ցուցմունքներն ընդամենը ի գիտություն ընդունելով որևէ գնահատական չեմ տա, բայց մի բան հաստատ հերքված չէ, որ ահռելի զենքի կուտակում են ունեցել, որն իրենք էլ չկարողացան հերքել: Հիմա հեքիաթներ կպատմեն, թե բա Քեսաբ էին գնում, Սիրիա՝ հայերին պաշտպանելու, կասեմ՝ առանց պետությանը տեղյակ պահելու ու Հայաստանի տարածքից ղալաթ էին անում, եթե անգամ դրա նպատակով էին հավաքել, այլ ոչ թե իշխանությունների դեմ օգտագործելու:

Այսքանը գրեցի մի հստակ դիրքորոշում հայտնելու համար. այսուհետ, բոլոր այն քաղաքական խմբակները, որոնք կդավանեն զենքով ներքաղաքական հարցեր լուծելը, ես նրանց պաշտպանության օգտին բառ անգամ չեմ ասելու, անկախ, թե տվյալ մարդիկ ինչ ներդրում կունենան որևէ տեղ: Նման թեզ քարոզելու համար իմանան, որ ես հակառակորդներից մեկն եմ:

Մենք ուզում ենք պետություն կառուցել, որտեղ հարցերը դատարաններում, իրավապահ մարմիններով են լուծվում, ոչ թե գողապետություն ու ինքնադատաստանի երկիր, ինչ սոուսի տակ էլ փաթաթեթավորեն ժողովրդի ապստամբության իրավունքը: Ու կրկին, սա գրում եմ, որովհետև մտահոգ եմ. եթե զենքի զինամթերքի խմբաքանակ պահողները հեղափոխության ուժով դասվեն քաղբանտարկյալների շարքերն ու ազատ արձակվեն, սա վատ նախադեպ է լինելու ապագայի համար: Ես չեմ ուզում, որ ես, իմ երեխան ապրենք մի երկրում, որտեղ կարող են ինչ-որ մարդիկ զենք-զինամթերք կուտակել, բռնվելու դեպքում էլ ստեղծված նախադեպի ուժով ազատ արձակվել: Չգիտեմ, այս գործի վերաբերյալ լուրջ ուշադրություն է պետք:

Այլապես եկեք բանտի դռները բացենք…. Իմ համար որևէ ոչ միտումնավոր, բայց մահացու ելքով ավտովթարի գործով նստածն ավելի անմեղ է, քան նման կեղծ հերոսները… Քեսաբ-մեսաբ չհիշեցնեք, ես լավ եմ հիշում, թե այնտեղ ինչ էր կատարվում ու 3 մանեթանոց լացեր չեմ սպասում:

 Ստյոպա Սաֆարյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ