20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կպահանջե՞ն հարցաքննություն. Ժամանակ

Հայաստանում քանի դեռ բացահայտված չի լինի Մարտի 1-ը, իրավապահ համակարգի աշխատանքը հնարավոր չի լինի գնահատել բավարար, խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Մարտի 1-ի թեման հրատապ դարձավ տեղեկությունից հետո, որ կարող է հարցաքննվել Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Քոչարյանն ամենաշահագրգռվածն է, որ Մարտի 1-ը բացահայտվի: Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա ինքը չի հայտնում հարցաքննվելու կամավոր պատրաստակամություն՝ այդպիսով, ըստ էության, փակելով տարաբնույթ խոսակցությունները:

Մյուս կողմից՝ նույն կերպ, իհարկե, նույն հարցը պետք է ուղղել թերևս այդ ժամանակահատվածում գործող վարչապետ և ընտրված նախագահ համարվող Սերժ Սարգսյանին, որը նույնպես կարող է բացահայտման հարցում հնարավորը անելու տեսանկյունից հայտարարել, որ պատրաստ է հարցաքննվել: Լավ կլինի և թերևս ճիշտ կլինի, որ այդ իրադարձությունների վերաբերյալ հարցաքննվելու պատրաստակամություն հայտնի Լևոն Տեր-Պետրոսյանը, որն անկասկած կունենա իր ասելիքը, իր տեղեկատվական պաշարը: Հարցաքննվելու պատրաստակամություն հայտնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն առաջին հերթին, ու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին բարդ վիճակի մեջ կդնեն թե՛ նրանց, որոնք մասնավորապես Քոչարյանին ու Սարգսյանին են համարում գործը պարտակելու քաղաքական պատասխանատուներ և առավել ևս ողբերգության պատասխանատուներ, թե՛ նաև իրավապահներին, որոնք կատարում են գործի քննությունն ու առ այսօր չեն հարցաքննել առնվազն երկու կարևոր անձի՝ տվյալ ժամանակի գործող նախագահին և վարչապետին, էլ չասած մի շարք այլ պաշտոնյաների մասին:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իհարկե՝ պատասխանատվության աստիճանով ոչ համարժեք, սակայն դերակատարության և կշռի մասով նշանակալի առումով Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա՞ն Մարտի 1-ի գործով իրենց հարցաքննելու պահանջով՝ անհարմար վիճակում դնելով իրավապահներին, որոնք զբաղվում են գործի քննությամբ: Չէ՞ որ դա նվազագույն քայլը կլինի, որ նրանցից որևէ մեկը պետք է անի իր մասով, եթե իրապես շահագրգռված է գործի բացահայտմամբ: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ