24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կողմերը պատրաստվում են պատերազմի. 168 Ժամ

Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Նրա կարծիքով համանախագահները կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թե ինչպես՝ նրանք ավելի լավ գիտեն», նկատել է Ռարը: Իսկ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հնչում է պատերազմական հռետորաբանություն:

«Ես դա դժվարությամբ կարող եմ դիվանագիտություն նշել, Հայաստանի վարչապետի դեպքում դիվանագիտությունն ու պատերազմական հռետորաբանությունը միախառնված է, կա ցանկություն բանակցային գործընթացում թելադրող դիրքերի հասնելու: Բնականաբար, դժվար է այս իրավիճակում ակնկալել, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, առավելապես պատրաստ Է պատերազմի, քան նման զիջումների: Բայց կա նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերակատարությունը: Այս պահին անհասկանալի է ինձ համար, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք Արցախի մասնակցության հարցի վերաբերյալ:

Չի բացառվում, որ դիրքորոշումը լինի բացասական, քանի որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովի արձագանքը չափազանց անորոշ և անհասկանալի էր, Լավրովն այդ հարցի և դրա հետևանքների պատասխանատվությունը դրեց կողմերի վրա, միևնույն ժամանակ՝ կա արևմտյան ճնշում Ադրբեջանի իշխանությունների վրա, որը, հայտնի չէ, թե ինչպես կավարտվի այս հարցում»,- ասել է Ֆելգենգաուերը:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ